Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կատարում է թշնամու առաջ ստանձնած պարտավորությունը. ՀայաՔվե
- Armen Sukiasyan
- 11 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կատարում է թշնամու առաջ ստանձնած պարտավորությունը. նշված է ՀայաՔվե նախաձեռնության տելեգրամյան գրառման մեջ։
«Ուզում է ցույց տալ, թե իբր կարող է եկեղեցին իր վերահսկողության տակ պահել, անել այնպես, որ Արցախի հարցը գործնական արծարծումներ չունենա հատկապես միջազգային քննարկումներում: Դրան է ուղղված Կաթողիկոսի անձի փոփոխության այն անբարո օրակարգը, որը նա առաջ է քաշում:
Զուգահեռաբար Փաշինյանը նաև այլ խնդիր է լուծում` ստեղծում է քաղաքական կոնֆլիկտ, որի մեջ նորից սկսում է ներկայանալ իբր որպես ժողովրդի պաշտպան։ Նա օգտագործում է այդպիսի բառեր, օրինակ՝ «եկեղեցին վերադարձնելու ենք ժողովրդին»:
Եթե առաջ դևը «նախկիններն» էին, որոնց դեմ նա պայքարում էր որպես դևի գլուխը կտրող, ապա հիմա նա որպես դև է ուզում ներկայացնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի դեմ պայքարում է։ Այդպես նաև իր ընտրազանգվածի հարցն է փորձում լուծել»,-նշվում է գրառման մեջ: