top of page

Թող մեր եկեղեցուն հանգիստ թողնեն, թող պետական կառավարիչները զբաղվեն պետության արդյունավետ կառավարմամբ. Նարեկ Կարապետյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 18
  • 1 min read

Եթե դիրքորոշում ես արտահայտում, ուրեմն պետք է հասկանաս դրա ամբողջ պատասխանատվությունը, չնայած դիրքորոշումն ավելի շատ մարդկանց ճիշտ ուղու վրա դնելու մասին էր․ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բոլոր զարգացումներին։ Ուզում եմ էլի ասել, որ թող մեր եկեղեցուն հանգիստ թողնեն։ Թող պետական կառավարիչները զբաղվեն պետության արդյունավետ կառավարմամբ, իսկ եկեղեցական գործիչները զբաղվեն իրենց հոտի հոգևոր կարիքներով»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

bottom of page