top of page

Նիկոլ Փաշինյանին փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի. Էմանուել Մակրոն

Jun 29, 2025
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը որակել է «շատ լավ»։

«Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։

Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրա սահմաններից անդին»,- X-ում գրել է  Մակրոնը։

 
 
1/3798
bottom of page