top of page

Շնորհավորում եմ պարոն Օհանյանին՝ ծննդյան կապակցությամբ. նրա բժշկի թղթերն անընդհանտ հարգելի չեմ կարող համարել. Սիմոնյան

Jul 1, 2025
1 min read

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:

Մինչ նիստի մեկնարկը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսօր  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է:

 «Պարոն Օհանյանին շնորհավորում ենք, չնայած նա դահլիճում չէ: Ինձ արդեն որերորդ անգամ տեղեկություններ են տրամադրվում, որ առողջական խնդիրների պատճառով նա բացակայում է, բայց առիթն օգտագործելով ուզում եմ տեղեկացնել, որ չեմ կարող դրանք միշտ հարգելի համարել: Խնդրում եմ  նման աշխատելաոճից հնարավորինս հեռու մնալ։ Առողջություն եմ ցանկանում պարոն Օհանյանին»,- ասաց Սիմոնյանը:

 
 
1/3798
bottom of page