top of page

Մամուլից եմ տեղեկացել, որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը. Մերձավանի սպանության գործով փաստաբան

Oct 21, 2025
1 min read

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մամուլից է տեղեկացել, որ ստացվել է իր պաշտպանյալ Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը:

«Հարգելի՛ լրագրողներ, մի հարցրեք, թե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները:

Ցավոք, չեմ կարող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին:

Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով՝ միայն մամուլից եմ տեղեկացել, որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը»,- գրել է Հովհաննիսյանը։

 
 
1/3798
bottom of page