top of page

Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ


Նախօրեին Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ոստիկանները մտել են դասարան, պահանջել, որ երեխաները հեռախոսները տան, ապա մի քանի աղջկա էլ պահանջ են ներկայացրել, որ մազերը կապեն։


Մեզ հետ զրույցում դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ նման բան երբևէ չի եղել դպրոցում, ու հիմա հասկանալի չէ, թե ինչու պետք է ոստիկանը մտնի դասասենյակ, երեխաներին դիտողություն անի, հեռախոս պահանջի և վախի մթնոլորտ ստեղծի։


«Հա, հասկանում եմ, որ երեխան պետք է դասի ժամանակ հեռախոսից չօգտվի, բայց պատահական մտնել դասարան ու վերցնել աշակերտների հեռախոսները, մեղմ ասած, անթույլատրելի է, էլ չասեմ աղջիկներին մազերը հավաքելու կոչ անելը։ Նշեմ, որ երեխաների հեռախոսները մի քանի րոպե հետո վերադարձրել են, վերցրել են, նայել ու վերադարձրել․․․ Բայց առանց իմ ներկայության ի՞նչ իրավունք ունեն վերցնել իմ անչափահաս երեխայի հեռախոսը»,- ասաց մեր զրուցակիցը։


 
 
bottom of page