top of page

«Երբ պահը գա, ռազմական տեխնիկա և կոնտինգենտ է տեղաշարժվելու՝ առանց մեզ հարցնելու»․ Ստեփան Դանիելյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 1 min read

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն մի քանի ամիս է, որ ահազանգում եմ, որ արհեստական բանականությամբ են աշխատելու Սյունիքի ճանապարհին, ոչ մի հայ ծառայող ադրբեջանցիները չեն տեսնելու, ավելին, արդեն մի քանի ամիս է, որ տեխնիկական ու ծրագրային խնդիրների վրա են աշխատում: Դա մեր ոչ սուվերեն տարածք է դառնում, ավելին, արհեստական բանականությունը նույնպես վերահսկողության տակ է և խմբագրվում է կառավարողների կողմից:


Այդ ճանապարհն առաջին հերթին ռազմա-քաղաքական նշանակություն ունի, և այնտեղով, երբ պահը գա, ռազմական տեխնիկա և կոնտինգենտ է տեղաշարժվելու, առանց մեզ հարցնելու, ինչի համար էլ Նախիջևանից Կարս երկաթուղի է կառուցվում: Երասխով անցնող տարածքը դեռևս ՀԱՊԿ-ի տարածք է, իսկ TRIPP-ն այլևս վերպետական տարածք է:


Ինչ վերաբերվում է արհեստական բանականությանը, մասնավորապես ԱՄՆ հրեական լոբբին մեծ գումարներ է ներդնում AI-ի մեջ, որպեսզի հակասեմիթական նյութերը խմբագրվի, այլ նյութեր ևս կխմբագրվեն, նաև TRIPP-ով անցնող բեռների պարունակությունը»:

 
 
bottom of page