top of page

Զորամասերը դուրս են բերվել մшրտական դիրքեր․ Ադրբեջանի ՊՆ

  • 10 hours ago
  • 1 min read

Ադրբեջանի զինված ուժերը բերվել են լիակատար մարտական պատրաստականության վիճակի: Միաժամանակ սկսվել է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը, հայտնում է Ադրվեջանի ՊՆ-ը։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է գործողությունների կարգը թիվ 1 զորահավաքի հայտարարման դեպքում:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, զորահավաքի հայտարարման դեպքում Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստականության վիճակի: Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը:

Զորահավաքային միջոցառումների շրջանակում զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված նշանակության վայրեր:

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ նման միջոցները ուղղված են բանակի օպերատիվ պատրաստվածության ապահովմանը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու հնարավորությանը:

 
 
1/3383
bottom of page