top of page

ԼՂ-ն դատարկվել է, երբ իրենք ընտրվել են իշխանություն ԼՂ-ում. ՀՀ-ում, եթե ընտրվեին, ոչ թե կլիներ ԼՂ, այլ չէր լինի ՀՀ. Ալեքսանյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Իրենք ընտրվել էին 2021 թվականից հետո: Լեռնային Ղարաբաղը դատարկվել է հայերից այն ժամանակ, երբ իրենք ընտրվել են իշխանություն ԼՂ-ում: Երբ իրենց կոնգլոմերատը այդ քրեաօլիգարխիկ չգիտեմ ինչերի, ԼՂ-ում անցել է իշխանության: Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, որ «եթե «Հայաստան դաշինքն» ընտրվեր 2021 թվականին՝ Ղարաբաղը չէր դատարկվի»:

«Հիշո՞ւմ եք ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները՝ այո՛, կեցցե, վերջապես մեզ հաջողվեց Ղարաբաղում, կհաջողվի նաև Հայաստանում, կտեսնեք՝ մեկ-երկու օրից ինչ փոփոխություններ են լինելու և այլն: Մարդիկ ցնծում էին, որովհետև հաջողել էին, ինչ եղավ արդյունքում՝ տեսնում ենք:

Հիմա ուզում են նույն բանն անեն Հայաստանում, նույն բանը՝ մեկից մեկ: ԼՂ-ում ինչ հայտարարություններ արել են մինչև իշխանությունը զավթելը, նույն տեքստերն ասում են ՀՀ-ում»,-նշեց նա:

Հարցին՝ այնուամենայնիվ, եթե 2021 թվականին իշանության գար «Հայաստան դաշինքը», կլինե՞ր Արցախի կորուստ, Ալեքսանյանը պատասխանեց, որ այստեղ գուշակությունների կարիք չկա:

«Պետք է պարզապես նայել ՀՅԴ-ի 004 շրջաբերականը, որն առնվազն մամուլում հրապարակված է և որն իրենք մի քանի անգամ ընդունել են, որ կա, մի քանի անգամ հերքել են, բայց ակնհայտ է, որ դա բացարձակ ճշմարտություն է:

Պետք է նայել կոնկրետ 004 շրջաբերականն ինչ է ասում՝ ՀՀ-ի ինքնիշխանության զիջում, ավելի մեծ միավորի մեջ մտնել, լավ կլինի՝ ԼՂ-ի հետ: Դա էր ասում, այսինքն՝ ոչ թե Ղարաբաղ էր լինելու, այլ Հայաստան չէր լինելու»,-ասել է Վահագն Ալեքսանյանը:

 
 
1/3431
bottom of page