top of page

Իրենց կառավարման օրոք, իրենց պատճառով է Արցախը գրավվել և հայաթափվել․ Հայկ Մամիջանյանը՝ իշխանության պնդումների մասին, որ Արցախը հանձնել են նախկին իշխանությունները

  • Apr 18
  • 1 min read

Ձե՞ռք են առնում մեզ, իրենց կառավարման օրոք, իրենց պատճառով է Արցախը գրավվել և հայաթափվել, այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով իշխանության պնդումներին, որ Արցախը հանձնել են նախկին իշխանությունները:

Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է Արցախի ղեկավարությանը, ապա հարցը չի կարող դիտարկվել միակողմանի:

 «Ես սահմանափակում ունեմ խոսելու մի մարդու մասին, ով հիմա Բաքվի բանտում է։ Իմ քաղաքական տարաձայնություններից Արայիկ Հարությունյանի հետ ճիշտ չեմ համարում խոսել: Արցախի նախագահ Հարությունյանը հրաժարական է տվել այդ ժամանակահատվածում, և այն խիզախ, հայրենասեր, պատասխանատու գործիչները, որոնք ստանձնել են այդ ժամանակ Արցախի կառավարումը, պարզապես այլընտրանք չեն ունեցել, որովհետև արդեն որերորդ անգամ այդ պահին Արցախի իշխանությունների բարձրագույն ղեկավարությունը ցանկանում էր հրաժարական տալ»,- ասել է Մամիջանյանը:

 
 
1/3563
bottom of page