top of page

Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի վերադարձի հարցը, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձը, դրանք պրովոկատիվ են. Նիկոլ Փաշինյան

  • 2 hours ago
  • 1 min read

Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի վերադարձի հարցը, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձը, դրանք պրովոկատիվ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը, Բաքվի հայերի վերադարձի հարցը, որովհետև ակնհայտորեն երկու ուղղությամբ քննարկումներներն էլ ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին կարող են թեժացնել:

Երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո իրենց համար բավարար էֆեկտ չի ունենում, երկրորդ հարցին են անդրադառնում: Դա էժան ներքաղաքական շահարկում է, և ոչ ավելին, ընդ որում ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ՝ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Դա էժան քաղաքական շահարկում է, մենք նման հարց երբեք չենք քննարկել»,- նշել է Փաշինյանը:

 
 
1/3514
bottom of page