top of page

Ողբերգական վթար Տափերական գյուղում․ երկու զոհ կա և վիրավորներ



Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Tiida» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն և «Արտաշատ» բժշկական կենտրոն։«Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվող վիրավորը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով՝ մահացել է։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Comments


1/1825
bottom of page