top of page

Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան


Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը Տավուշում, մասնավորապես Ոսկեպար գյուղի մոտ ցույց է տվել, թե 4 գյուղն Ադրբեջանին հանձնելուց հետո անվտանգային առումով ինչ իրավիճակ է ստեղծվելու Հայաստանի համար։

«Սա Ոսկեպար գյուղն է, շատերս չենք պատկերացնում, թե ինչ է ստացվելու իշխանությունների միակողմանի հանձելու հետևանքով։ Գյուղից մի փոքր ձախ Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն է, դա անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին։ Այս ամբողջ լեռնային ռելիեֆը ևս պատրաստվում է հանձնվել Ադրբեջանին։ Եթե դա տեղի ունենա, ապա ոչ միայն Ոսկեպարի, այլև ամբողջ պետականության համար խնդիր է դառնում, ու հենց այստեղ է թաքնված այդ ռումբը»,- ասաց նա։

Պետոսյանը նշեց նաև, որ կան բոլոր հնարավոր շանսերն այս գործընթացը կասեցնելու համար։

Comments


1/1825
bottom of page