«Հրապարակ». ՔՊ–ում մերժվածների թիվն ավելանում է
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ՔՊ վարչությունը մերժել է նաեւ ՔՊ-ի հնաբնակներից Հայկ Ցիրունյանի, ինչպես նաեւ՝ նորահայտ ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանի՝ Ջուլիի թեկնածությունը։
Եթե Հայկ Ցիրունյանի դեպքում ՔՊ-ում անակնկալի չեն եկել, համարում են, որ նա ասես այլմոլորակային լինի՝ իրերն ու երեւույթները միշտ սեփական «խոհափիլիսոփայությամբ» է վերլուծում (հիշեցնենք․ նա «Գործընթաց է երկրում, եղբայր» թեւավոր դարձած մտքի հեղինակն է), ապա շատերն անակնկալի են եկել Ջուլիի պարագայում, որը մինչեւ վերջին բջիջը ծառայում էր իշխանություններին եւ սրբազանների դեմ ամենակեղտոտ գրառումների ու հայտարարությունների հեղինակն էր, սակայն, փաստորեն, այդ անձնուրացությունը չի գնահատվել:
Հնարավոր է, որ նա՝ ինքն իր գործը փչացրեց, երբ մի բանավոր ելույթի ժամանակ անզգուշություն ունեցավ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս հարգալից «նախագահ» բառն օգտագործել, այն դեպքում, երբ փորձառու ուսապարկերը նրա մասին խոսելիս ասում են՝ «մերժվածը»։
Ստացվում է, որ մինչ այս պահը ՔՊ խմբակցությունից 4 պատգամավոր է մերժվել՝ Ջուլին, Շիշ բռնողը, Ցիրունյանը եւ Կարեն Սարուխանյանը։ Իհարկե, սա չի նշանակում, թե ՔՊ-ն նրանց անգործ ու անտեր կթողնի` նրանց գործադիրում մի բան կտան, որ ընդդիմության շարքերը չհամալրեն։




















