top of page

Սա ընդունված է քաղաքականության մեջ, աշխարհում ընդունված բողոքի արտահայտման տարբերակ է․ Ռոբերտ Քոչարյանը՝ Թուրքիայի դրոշը վառելու մասին

  • Apr 24
  • 1 min read

«Ոչ մի բան մոռացված չէ։ Ոչ մի կառավարություն, ոչ մի կուսակցություն չի կարող այս էջը փակել կամ մոռացության մատնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ընտանիքի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր։

 Արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Թուրքիայի դրոշ վառելու հետ կապված արձագանքին, ասաց․ «Ընդհանրապես որևէ երկրի դրոշ վառելուն կողմնակից չեմ, բայց սա ընդունված է քաղաքականության մեջ և աշխարհում ընդհանրապես ընդունված բողոքի տարբերակ է։ Եթե կա երկիր, որի քաղաքականությունը որևէ մեկ այլ երկրի ժողովրդին ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է։ Իրենց միջոցառումն էր,  արել են շատ կազմակերպված»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ապա ՀՀ երկրորդ նախագահն ասաց․ «Սա նորություն չէ, որ Թուրքիան ժխտում է և շարունակելու է ժխտել։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան իր քաղաքականությունը փոխելու է, բայց դա  չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունը ունենք, սա ճանաչված փաստ է»։

 
 
1/3563
bottom of page