top of page

Վթար՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր


Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:

 

Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:

 

Տուժածներ Բ. Ս.-ն, (ծնված 1990 թ.) և Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը:

Commentaires


bottom of page