«Մարտական եղբայրության» բերման ենթարկված գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել. ՆԳՆ խոսնակ
- Lida Nalbandyan
- Mar 24, 2024
- 1 min read

«Մարտական եղբայրության» բերման ենթարկված գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել»,- Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց լրագրողներին ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ տեղեկություն էր տարածվել, որ «Մարտական եղբայրության» անդամներ են նռնակներով մտել ոստիկանության բաժին ու պահանջում են ազատ արձակել բերման ենթրակված անդամներին։
Նա նաև նշեց, որ մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար»։
«Այստեղ է ոստիկանության ղեկավար կազմը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։