top of page

Հայաստանի Մ16 հավաքականի բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող

  • 2 days ago
  • 1 min read

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացող Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացողը (MVP)։

Մրցաշարի ընթացքում Սարգսյանը միջինում գրանցել է 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի հավաքականի՝ առանց պարտության անցկացրած չեմպիոնական մրցաշարում։

Էնթոնին ընդգրկվել է նաև մրցաշարի խորհրդանշական հնգյակում (All-Star Five)՝ հաստատելով, որ եղել է առաջնության ամենավառ խաղացողներից մեկը։

 
 
1/3675
bottom of page