Այս օրերին հարգանքի տուրք ենք մատուցում սպшնված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցին
- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը տեղադրված է նախարարության X-ի էջում։
«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։
Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։




















