Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
- 2 minutes ago
- 1 min read

Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դատարանը վարույթ է ընդունել իր հայցը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նրա՝ սույն թվականի հունիսի 11-ին արած հայտարարության վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։
Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։
Շարունակելի…»։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հուլիսի 14-ին Երևանի քաղաքացիական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։




















