Պայքարելու ենք, որ երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա՝ ավտոկրատիա ստեղծելով երկար չի կարող պահել իր պաշտոնը․ Ալիկ Ալեքսանյան
- 29 minutes ago
- 1 min read

Հակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Մարդիկ ասում են, որ Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանքի տակ պահելը խոսում է այս իշխանության թուլության և վախի մասին։
Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս ամենը։
Իհարկե, ո՛չ։
Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք պայքարել։
Պայքարելու ենք նաև քեզ համար, որպեսզի ժողովրդավարության դեմ գործող և երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա. ավտոկրատիա ստեղծելով երկար չի կարող պահել իր պաշտոնը»,-գրել է նա:




















