top of page

ԱՄՆ-Իրան շփումները շատ լավ են ընթանում, Թեհրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի վերաբերյալ որոշումներով․ Թրամփ

  • 11 hours ago
  • 1 min read

ԱՄՆ-Իրան շփումները շատ լավ են ընթանում։ Թեհրանը չի կարողանա շանտաժի ենթարկել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի վերաբերյալ որոշումներով։ Հայտարարել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը վերադարձնում է իր զինված ուժերի խիստ վերահսկողությանը։ Հազրաթ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ նեղուցը վերադարձել է իր նախկին կարգավիճակին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախորդ համաձայնություններին, բարի կամքով համաձայնել է նավթային և առևտրային նավերի սահմանափակ և վերահսկվող անցմանը Հորմուզի նեղուցով։ Սակայն, ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով։ Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Իրանական կողմը ընդգծել է, որ խիստ վերահսկողության ռեժիմը կշարունակվի մինչև Վաշինգտոնը չդադարի խոչընդոտել Իրանի նավահանգիստներ մեկնող և այնտեղից եկող նավերի ազատ անցմանը։

 
 
1/3487
bottom of page