Bombardier-ը Կանադայի կառավարության հետ քննարկում Է ԱՄՆ-ում հավաստագրման չեղարկման հարցը
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Կանադական Bombardier օդանավաշինական ընկերությունը խորհրդակցություններ է անցկացնում Կանադայի կառավարության հետ՝ իր արտադրանքի հավաստագրումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ կապված։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը չեղարկել է կանադական բոլոր ինքնաթիռների, այդ թվում՝ Bombardier Global Express-ի հավաստագրումը, և սպառնացել էր դրանց վրա 50% մաքսատուրքեր սահմանել, եթե Օտտավան չվերանայի ամերիկյան Gulfstream բիզնես ջեթերի հավաստագրումը մերժելու իր որոշումը։
Ընկերությունը հույս է հայտնել, որ իրավիճակը արագ կկարգավորվի։




















