top of page

Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում, վատ մի զգացեք, որ Երևանին ինչ-որ մարդ կարող է Էրիվան ասել․ Ալեն Սիմոնյան

  • 2 hours ago
  • 1 min read

Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, ինձ հետաքրքիր է: Այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ ՀՀ-ի ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք՝ Սևանին ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ այլ անվանում է տալիս, վատ եք զգում, ինչո՞ւ եք վատ զգում: Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Սիմոնյանն ինքն էլ, ժամանակին Արցախ էր ասում, նա արձագանքեց՝ սխալ էի անում:

«Ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչո՞ւ այդ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր, ինչո՞ւ չեք տալիս, որովհետև բոլորդ քաղաքականացված եք և բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով:

Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի մարդ կարող է ՀՀ-ի Երևանին ասել Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասել, աղմուկ մի բարձրացրեք, մի զարմացեք»,- նշեց նա և հավելեց՝ Ղարաբաղն Ադրբեջանինն է:

Սիմոնյանը ցուցադրեց պիջակին ամրացված քարտեզը՝ ասելով, որ դա է Հայաստանի Հանրապետությունը: 

«Սրանից այս կողմ Թուրքիա է, սրանից այս կողմ Վրաստան է և Ջավախքը Հայաստան չէ, Ջավախքը Վրաստան է, սրանից ներքև Պարսկաստանը, սրանից այս կողմ Ադրբեջանը:

Փակե՛ք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին չգիտեմ ինչ»,- նշել է ԱԺ նախագահը:

 
 
1/3428
bottom of page