top of page

Ի՞նչ եղանակ սպասել հունվարի 27-ից 31-ին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Ուշադրություն


Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Երևան քաղաքում՝


Հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-28-ին սպասվում է մառախուղ։


 

Հանրապետության տարածքում`


Հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ: Հունվարի  27-28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։


Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

 
 
bottom of page