top of page

«ՔՊ-ական մոհիկանները անիմաստ աղմկում են». Արեգ Սավգուլյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 26 minutes ago
  • 2 min read

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետք է խոստովանել, որ նախընտրական շրջանում ՔՊ-ական քարոզչամեքենան սկսել է ինտենսիվ աշխատել, կապ չունի թե 2026 թվականի հունիսից հետո պետական բյուջեն կպայթի, կարևորը վերընտրվելն է։


Քանի որ Հայաքվեն առաջ է քաշել կենսաթոշակների 50 տոկոս բարձրացման թեզը, որի իրականացման համար պահանջվում էր ընդամենը 175 միլիարդ դրամ, իշխանական խունտան հորինեց հետվճարի անհասկանալի թարմացված տեսությունը, բարձրացնելով խաղադրույքները մինչև 20 տոկոսի, ապա կոչ արեց տարեցներին վազել դեպի սննդի կետեր անընդմեջ ճտցնել քարտերը և շահել հանապազորյա քեշբեքը։


Հիմա որոշեցին այն քաղցր սոուսով պարուրել և ներմուծեցին՝ պիլոտային փորձաշրջան չանցած, առողջության պարտադիր ապահովագրումը։ Իդեպ այդ պարտադիրից ի սկզբանե դուրս են թողնվել մինչև 200.000 ՀՀ դրամ ստացողները, այսինքն համեմատաբար սոցիալապես խոցելի խավը, այսինքն՝ մոտ 500.000 քաղաքացի։


ՔՊ-ական մոհիկանները մեկը մյուսին հերթ չտալով, հետևելով գերագույն գլխավոր թավջութակի կամ սազանդարի հրապարակմանը անիմաստ աղմկում են։ Դիցուկ Հայկ Կոնջորյանն ասում է «ՀՀ-ում երբևէ չի եղել, որ մի հատ տատիկ-պապիկ 4.000.000 դրամի առողջության ապահովագրություն ստանա, իսկ այժմ «57 հոգի ստացել է 4 միլիոն, 158 հոգի 2-4 միլիոն, 802 հոգի 1-2 միլիոն, սա ուղղակի աննախադեպ է»։


Լավ, մենք ունենք 502.000 թոշակ ստացող, եթե միջինացված ամեն մեկը ստանա 2 միլիոն դրամի առողջության ապահովագրություն, ինչպես լավատեսորեն պնդում է Հ. Կոնջորյանը և մյուսները, ապա դա կկազմի մոտ 1 տրիլիոն 4 միլիարդ դրամ՝ երեխաները չհաշված։ Դուք առաջին փուլում մոտ 200 հազար աշխատող եք ընդգրկելու որոնցից գանձելու եք տարեկան ընդհանուր թվով 26 միլիարդ դրամ (200.000 մարդ*130.000): Ճիշտ հասկացա, որ մենք տեսականորեն կարող ենք ունենալ 1 տրիլիոն դրամի առողջապահական ծառայությունների մատուցում՝բյուջետային ծախս, և մոտ 40 անգամ քիչ հավաքագրում՝ գանձված գումար։ Դրա համա՞ր էր վարչապետը զգուշացնում, որ «չտեսի» նման տարեցները չհարձակվեն հիվանդանոցների վրա։ Բա 1 տրիլիոն 4 մլրդ. դրամից, որ հանենք 26 միլիարդ կստացվի 978 միլիարդ դրամ դեֆիցիտ, բա էդ գումարը ի՞նչ եք անելու, որտեղից եք ճարելու, հասկացա բարձր տոկոսադրույքներով նոր վարկեր եք բերելու և պետական պարտքն եք մեծացնելու։


Հ.Գ. Փորձեք ինքներդ հաշվել պարզելու համար, մեզ հերթական անգամ, որտեղ են «քցում»»:

 
 
bottom of page