top of page

Մեծ Բրիտանիան 200 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել բրիտանական զորքերին՝ Ուկրաինա ուղարկելու նախապատրաստման համար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 24 hours ago
  • 1 min read

Մեծ Բրիտանիան ուրբաթ օրը 200 միլիոն ֆունտ ստեռլինգ (268 միլիոն դոլար) է հատկացրել բրիտանական զորքերին Ուկրաինայում տեղակայելու նախապատրաստական աշխատանքների համար՝ որպես «բազմազգ» ուժերի մաս, եթե Մոսկվան և Կիևը համաձայնվության գան հրադադարի շուրջ, հաղորդում է AFP-ն։

Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Ուկրաինան այս շաբաթվա սկզբին ստորագրել են մտադրությունների հռչակագիր, որը զորքերի տեղակայում է նախատեսում ուկրաինական տարածքում կրակի դադարեցումից հետո։ Դա մի ծրագիր է, որը Մոսկվան վճռականորեն մերժել է:

«Միացյալ Թագավորությունն այժմ 200 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացնում՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը նոր հանդերձանքով համալրելու համար, որը պատրաստ կլինի տեղակայվել Ուկրաինայում Բազմազգ ուժերի կազմում»,- ասված է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Այս ծրագիրը ներառում է տրանսպորտային միջոցների, կապի համակարգերի արդիականացում և անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) պաշտպանություն:

«Այս շաբաթ վարչապետի արած հայտարարությունից հետո մենք ավելացնում ենք մեր պատրաստության մեջ ներդրումները՝ երաշխավորելով, որ Միացյալ Թագավորության զինված ուժերը պատրաստ կլինեն Ուկրաինայում Բազմազգ ուժերի տեղակայմանը և դրանց ղեկավարմանը»,- Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պաշտպանության նախարարությունը առաջիկա չորս տարիների ընթացքում կբախվի 28 միլիարդ ֆունտ ստերլինգի դեֆիցիտի՝ չնայած կառավարության այն խոստումներին, թե Ռուսաստանի հետ աճող լարվածության ֆոնին պետք է ավելացնել ռազմական ծախսերը։

 
 
bottom of page