top of page

Զելենսկին ժամանել է Փարիզ

  • Jan 6
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։

Նշվում է, որ նախ սպասվում է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այնուհետև համատեղ հանդիպում Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, որին կհաջորդի «կամավորների կոալիցիայի» փակ նիստը։

Երեկոյան նախատեսվում է Զելենսկիի, Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի և Գերմանիայի կանցլերի ասուլիսը։

 
 
1/3405
bottom of page