top of page

Գնդակը Ուկրաինայի դաշտում է. ՌԴ ԱԳՆ

  • Jan 24
  • 1 min read


Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ Ստամբուլում երկխոսության շարունակության համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։


«Մենք շարունակում ենք բաց մնալ երկխոսության շարունակության համար և բարձր ենք գնահատում Թուրքիայի հյուրընկալությունը»,- ասել է նա։ Պոլիշչուկը հիշեցրել է, որ 2025 թվականին Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ստամբուլում բանակցությունների դադարեցման մասին, ենթադրաբար «շոշափելի առաջընթացի» բացակայության պատճառով։ «Սա անհավանական է հնչում, քանի որ Կիևը 2025 թվականի հուլիսից ի վեր չի արձագանքել մեր առաջարկներին՝ երկկողմանի հրադադարի մոնիթորինգի և վերահսկողության կենտրոնի, երեք աշխատանքային խմբերի վերաբերյալ, և չի արձագանքել մեր պատրաստակամությանը` բարձրացնելու պատվիրակությունների մակարդակը... Ամփոփելով՝ գնդակը Ուկրաինայի դաշտում է», - նշել է նա։

 
 
1/3405
bottom of page