«Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները»․ Խամենեիի ներկայացուցիչ
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա հարվածի տակ կդնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ողջ ռազմական ենթակառուցվածքը, որը գտնվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալլահ Հաջի Սադեղին։
«Այսօր մեր հասանելիության սահմաններում է ոչ միայն մեկ բազա, այլև ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային վարձկանների ողջ ենթակառուցվածքը։ Զինված ուժերը պատրաստ են մարտական գործողությունների, և թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի ցամաքում, ծովում և տարածաշրջանի բոլոր ամերիկյան բազաներում», - նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնեն «արդար և հավասար» գործարքի, որը կներառի միջուկային զենքից լիակատար հրաժարում։




















