top of page

«Հրապարակ». ՔՊ–ի գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. Դժգոհ են հատկապես ՔՊ պատգամավորները

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read



«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ վարչության քասթինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է: Օրերս եւս 10 թեկնածու է ինքնաբացարկ ներկայացրել, չի բացառվում, որ մինչեւ ընտրություն էլի լինեն: Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում «ընտրագրավը» կորցնել:

Հիշեցնենք, որ գրանցումից հետո` ընտրությունից առաջ, թեկնածուները 500 հազարական դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները՝ 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված թեկնածուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել` հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել եւ պատգամավոր էլ չդառնալ:

Իսկ 1000 ընտրիչները, որոնք ՔՊ տարածքայինների անդամներն են, ընտրության օրը՝ ներկայացված ցուցակից ընտրելու են ծանոթ-մտերիմ սկզբունքով, ուստի շատերը հայտնվելու են ցուցակի հետնամասում։ Դժգոհ են հատկապես ՔՊ պատգամավորները:

Ասում են` սրսկված շուրթերով ինչ-որ աղջիկների ընտրիչներն ավելի շատ ձայն կտան, քան մեզ` գործող պատգամավորներիս։

Թեկնածուները կարող են միայն ֆեյսբուքյան գրառումներով պատվիրակների քվեն խնդրել, իսկ ով փորձի ծածուկ հանդիպել ընտրիչներին, զգուշացրել են, որ կհեռացվեն ՔՊ-ից:

Ի դեպ, արգելել են նաեւ մյուս թեկնածուների դեմ հակաքարոզչություն անելը` քվե չտալու խնդրանքով ընտրիչներին դիմելը։

 
 
bottom of page