«Լուրջ ռիսկեր եմ տեսնում». Դավիթ Ղազինյան
- 5 hours ago
- 1 min read

«Բավականին լուրջ ռիսկեր եմ տեսնում, որովհետև էներգետիկայի պես ռազմավարական ոլորտը կապել թշնամական երկրի էներգետիկայի հետ, ճիշտ չէ»,- ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ռիսկեր եք տեսնում ՀՀ-ի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միանալուդեպքում: «Այլ խնդիր է, թե մեր իշխանություններն ինչպես են մտածում, կարծում եմ, որ 180 աստիճանով տարբերվում է իմ մտածելակերպից»,- հավելել է նա:




















