top of page

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառերին․ կա զոհ և վիրավորներ

  • Feb 25
  • 1 min read


Փետրվարի 25-ին՝ ժամը 00։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին․ վարորդը մահացել է։  

Փրկարարները երկու ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել դիատար մեքենային։

 
 
1/3753
bottom of page