Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար
- 6 hours ago
- 1 min read

Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
«Թրամփի առաջին տարբերակը միշտ դիվանագիտությունն է, բայց, ինչպես նա արդեն ցույց է տվել, անհրաժեշտության դեպքում պատրաստ է օգտագործել ամերիկյան զինվորականների մահացու ուժը։
Վերջին օրվա ընթացքում ես տեսել եմ բազմաթիվ սենսացիոն հաղորդագրություններ, որոնք պարզապես չեն համապատասխանում իրականությանը։
Յուրաքանչյուր ոք, ով ենթադրություններ է անում լրատվամիջոցներում, թաքնվում անանուն աղբյուրների ետևում, ձևացնում է, թե գիտի, թե ինչ է մտածում Թրամփը կամ ինչ որոշում կկայացնի Իրանի դեմ գործողությունների վերաբերյալ, պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում»,-նշել է Քերոլայն Լևիթը։




















