top of page

Ռուսաստանում հայտնաբերվել է Covid-ի նոր XEC շտամով վարակման դեպքեր

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 26, 2024
  • 1 min read
ree

COVID-19-ի նոր շտամը, որն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում, հասել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։ XEC-ն առավել տարածված է Ֆրանսիայում, նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Ռոսպոտրեբնադզորի հաղորդմամբ, վերջին տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակման երկու դեպք է գրանցվել՝ Ուֆայում և Ռոստովի մարզում։

Հիվանդացության աճի ժամանակահատվածում մասնագետները ռուսաստանցիներին խորհուրդ են տալիս հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակներ, ձեռքերը լավ լվանալ օճառով, խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից և հաճախ օդափոխել սենյակները։

1/3215
bottom of page