top of page

«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն իրականացրել»․ Պեսկով

  • 12 hours ago
  • 1 min read

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն իրականացրել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով 2020 թվականին անցկացված ենթադրյալ փորձարկումներին։

«Մենք լսել ենք որոշակի փորձարկումների վերաբերյալ բազմաթիվ հղումներ, և այս համատեքստում հիշատակվել են և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Չինաստանը։ Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Չինաստանը միջուկային փորձարկումներ չեն իրականացրել։ Գիտենք նաև, որ այդ հաստատումները կտրականապես հերքվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոն հայտարարել էր, որ կառավարությունը տվյալներ ունի այն մասին, որ Չինաստանը միջուկային պայթուցիկ փորձարկումներ է իրականացրել մորատորիումի խախտմամբ և փորձել է թաքցնել դա: Նա նշել էր, որ նման փորձարկումներից մեկն իրականացվել է 2020 թվականի հունիսի 22-ին:

 
 
bottom of page