Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալի և Վրաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահի հետ
- Mar 4
- 1 min read

Երկօրյա այցով Վրաստան ժամանած Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մեձմարիաշվիլիի, Վրաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Մետրեվելիի հետ, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի թենիսի ֆեդերացիաների միջև ապագա համագործակցության և համատեղ մարզումային գործընթացների կազմակերպման հարցերը։
Անդրադարձ է եղել նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի փակ կորտերում վրացի թենիսիստների ուսումնամարզական հավաքների անցկացման թեմային։




















