top of page

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

  • 4 hours ago
  • 1 min read

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները Շանհայ քաղաքում մասնակցել են Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կողմից կազմակերպված «Հայաստանի համար կիբեռհանցագործությունների դեմ պայքար» խորագրով վերապատրաստմանը:

Դասընթացի շրջանակում գործուղման խմբի անդամներին ներկայացվել են ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի, փողերի լվացման հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի չինական փորձի և արդյունքների, էլեկտրոնային տվյալների քննության տեխնոլոգիայի և մեթոդաբանության վերաբերյալ դասախոսություններ:

Նկատի ունենալով, որ խմբի անդամներն իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումներում առնչվում են կիբեռհանցագործությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված այլ իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներին ու քրեական վարույթներին, ուստի դասընթացի շրջանակում ստացված գիտելիքներն ու փորձը կնպաստեն ինչպես մասնագիտական կարողությունների զարգացմանը, այնպես էլ համապատասխան ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

 
 
1/3689
bottom of page