top of page

Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է

  • 5 hours ago
  • 1 min read

Չինաստանի հարավային Գուանտուն նահանգին պատուհասել է «Հունսյա» թայֆունը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ Կենտրոնական օդերևութաբանական կայանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աղետը ծովից ափ է դուրս եկել Հուեյչժոու քաղաքի շրջանում՝ Շենժենի և Հոնկոնգի հարևանությամբ։ Թայֆունին ընդառաջ՝ նահանգի իշխանությունները տարհանել են տարածաշրջանի ավելի քան 710 հազար բնակչի։

Առաջիկա օրերին Գուանտուն նահանգի վարչական կենտրոն Գուանչժոու քաղաքում սպասվում են տեղատարափ անձրևներ։ Օդերևութաբանները կանխատեսում են 50-ից 100 մմ, տեղ-տեղ՝ 250 մմ տեղումներ։

 
 
1/3697
bottom of page