top of page

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան

  • 3 hours ago
  • 1 min read

Սպասելին չեմ կարող ասել, բայց հասկանալի է: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասելի՞ էր, որ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավորն ինքնաբացարկ կհայտնի և կհրաժարվի գործը քննելուց:

«Չեմ կարծում, որ այս երկրում կա որևէ դատավոր, ով կուզենա նման գործով լինել դատավոր: Այս առումով հասկանալի է: 

Հույս ունեմ, որ չի գտնվի այնպիսի դատավոր, որը նման խայտառակ գործ քննության կառնի, կամ էլ եթե համաձայնվի, կարծում եմ՝ գործը պետք է կարճվի, այսինքն՝ միանգամից ավարտը տա: 

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ ուղղակի կարճեր քրեական գործը, որպես դատավոր նա այդ հնարավորությունն ուներ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց:


 
 
1/3717
bottom of page