Ես պատրաստ եմ գնալ Օվալաձև աշխատասենյակ կամ Մար-ա-Լագո՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու․ Զելենսկի
- 1 day ago
- 1 min read

Այո՛, ես պատրաստ եմ գալ Օվալաձև աշխատասենյակ կամ Մար-ա-Լագո՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու։ Դա կախված է Թրամփից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատերազմը դադարեցնելու համար խաղաղության բանակցությունները չեն շարունակվում, քանի որ ԱՄՆ-ն զբաղված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։




















