Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր
- 7 hours ago
- 1 min read

Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը:
«ԱԹՍ-ն ընկել է Wildberries-ի տեսակավորման կենտրոնի տարածքում, ինչին հաջորդել է դրա բռնկումը», - գրել է նա:
Հարվածի հետևանքով մեկ մարդ տուժել է:
«Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, վիրավորում է ստացել մեկ մարդ, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», - գրել է նա:
Միլյաևը նշել է, որ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նաև վնասվել են երկու բազմաբնակարան շենք և երկու արտադրական օբյեկտ:
Մամուլի ծառայությունում հավելել են, որ ընթացիկ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակված է, դրանք վերաուղղորդվել են դեպի այլ օբյեկտներ:




















