Մթերման կայանը գյուղերում հեղափոխական փոփոխություն է բերելու, այն մեր ամենաառանցքային քայլերից մեկն է. Նարեկ Կարապետյան
- 10 hours ago
- 1 min read

Մթերման կայանը գյուղերում հեղափոխական փոփոխություն է բերելու, այն մեր ամենաառանցքային քայլերից մեկն է: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյնաը:
«Ի՞նչ է մթերման կայանը, ինչպե՞ս է աշխատելու և ինչպես է փոխելու գյուղացու կյանքը: Սիրելի գյուղացիներ, պատկերացրեք, որ դուք կարտոֆիլ եք աճացնում, ունեք կարտոֆիլի ցանկատարածություններ, տարվա սկիզբն է՝ որոշում եք ինչպես և ինչ անեք:
Տարվա սկզբից դուք հնարավորություն եք ունենալու մթերման կայանի հետ պայմանագիր կնքելու, մթերման կայանքը ձեզ ասելու է, որ օրինակ՝ 200 դրամով հոկտեմբերին ձեզանից գնելու է կարտոֆիլ, ձեզ տրամադրելու է պարարտանյութ, որի համար չեք վճարելու, պարարտանյութի դիմաց դուք փակվելու եք բերքով, ինչպես նաև տալու է էժան դիզել, որ կարողանաք ցանկատարածությունների վրա մատչելի գործ անել: Այդ ժամանակահատվածում բանկերը, տեսնելով, որ դուք արդեն վաճառքի տեղ ունեք, ձեզ էժան գնով են գյուղատնտեսական վարկ տալու: Տարվա վերջում, երբ բերքը լինի ու վաճառեք, մթերման կայանքից կգան, մթերում կանեն և 7-10 օրվա ընթացքում ձեր հաշվին կստանաք մթերքի վաճառքի գումարը:
Վաճառքի համար նոր գործընկերներ գտնելու խնդիր չի լինի, չի լինի այնպես, որ բերքը տանը լինի ու չիմանաք, թե ուր վաճառեք, մեծ վարկեր՝ մեծ տոկոսներով վերցնելու խնդիր ևս չի լինի»,- նշել է նա:




















