Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող, բռնող չեմ. Գագիկ Ծառուկյան
- 4 hours ago
- 1 min read

«Այսօր հարկավոր է քահյլեր ձեռնարկել, էլի եմ ասում, տնտեսությունը կամ զարգանում է, կամ քանդվում։ Այսօր բերել են կանգնեցրել են անդունդի եզրին, մարդիկ իրենց ապևանքը թափում են»,-Մասիսում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, այսօր իշխանությունները խոսում են արտահանման այլընտրանքի մասին, սակայն իր համոզմամբ, դրա համար կպահանջվի մոտ 10 տարի։
Անդրադառնալով իրեն պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի մասին դատախազության տարածած հայտարարություններին՝ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց միակ պատճառն իշխանությունների դեմ իր խոսելն է ու ժողովրդի մոտ իր ունեցած բարձր վարկանիշը։
«Տեղը տեղին կազմակերպել եմ, ներդրում արել եմ, ամեն ամիս 500 մլն դրամ հարկը վճարում եմ, 1400 աշխատակից պահում եմ, շինարարության հետ կապված մի դիտողություն չկա։ Եթե էսօր խլելով է, էս երկիրը կարա՞ զարգանա, որևէ մեկը ներդրում կանի՞ այս երկրում։ Իմ ճիշտ խոսալու համար են անում»,-ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, որ Շվեյցարիայից մի գործարար եկել էր, որ գործարանում ներդրումներ անի։
«Տեսել է գործարանի վիճակը, վախից թողել գնացել է։ Գործարանը եղել է պարտքի տակ, 7 մլն դոլար գազի համար, 1 մլրդ 900 մլն հարկեր, հոսանքի փող պետք է տային, աշխատավարձ տային, ամեն ինչի տակ ստորագրել ենք, մեկին տաս ավելացրել ենք, 2022 թվականից էլ 25 մլն դոլարի ներդրում ենք արել։ Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող, բռնող չեմ»,-ընդգծեց Ծառուկյանը։




















