top of page

Ի՞նչ է լինելու մեր վիճակը ՌԴ-ի հետ. ռուսներն ասում են՝ պետք չէր Պուտինի հետ այդպես խոսել. քաղաքացին՝ Փաշինյանին

  • 10 hours ago
  • 1 min read

Ի՞նչ է լինելու մեր վիճակը Ռուսաստանի հետ: Այս հարցադրումով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ դիմել է քաղաքացին:

Նա նշել է, որ ինքը ՌԴ քաղաքացի էր, բայց հիմա անձնագիրն անվավեր է ճանաչվել:

«Ռուսներն ասում են, որ պետք չէր Պուտինի հետ այդպես խոսել: Հիմա ո՞նց հասկանանք՝ ի՞նչ է լինելու, մեռնելո՞ւ ենք, թե՞ սաղ ենք մնալու»,-ասել է քաղաքացին:

Փաշինյանն ասել է՝ դուք օրինական վարքագիծ ձևավորեք, ոչ մի խնդիր չի լինի: 

 
 
1/3471
bottom of page