Իրանն ու ԱՄՆ-ը դեռ չեն պայմանավորվել բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի շուրջ
- 4 days ago
- 1 min read

Իրանն ու Պակիստանը շարունակում են խորհրդակցությունները Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների արդյունքներով, սակայն հաջորդ փուլի ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը։
Ըստ տեղեկատվության՝ Թեհրանն ու Իսլամաբադը շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ խորհրդակցությունների անցկացման վայրի և ժամկետի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հինգշաբթի օրը Իսլամաբադում։ Associated Press գործակալության տվյալներով՝ կողմերը քննարկում են Պակիստանի մայրաքաղաքում կրկնակի հանդիպում անցկացնելու հնարավորությունը։




















