top of page

«Ժողովուրդ». Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար

  • 2 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը և դրա համար ներգրավված ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործումը։ Խոսքը «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագրի մասին է, որով, պաշտոնական պատասխանի համաձայն, Հայաստանին տրամադրվում է «102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։

Անվճար բուժումն արվում է վարկով

Պետական մարմնի պատասխանից պարզ է դառնում, որ իշխանությունը առողջապահական այս լայնածավալ նախաձեռնությունը փորձում է առաջ տանել ոչ թե սեփական բյուջետային ռեսուրսների հաշվին, այլ պարտքով։ Իսկ սա արդեն ինքնին լուրջ քաղաքական և սոցիալական հարց է առաջացնում. եթե իշխանությունը մարդկանց խոստանում է ապահովագրական համակարգ, բուժսպասարկման ֆինանսական բեռի նվազում, ըստ էության՝ նաև ավելի հասանելի կամ «անվճար» բուժում, ապա ինչո՞ւ է այդ համակարգի ներդրման համար գնացել նոր վարկ վերցնելու ճանապարհով։

 
 
bottom of page