Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պшտերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան
- 11 minutes ago
- 1 min read

Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Այս վիճակում ի՞նչ պիտի անի ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ պիտի ասի՝ այս մարդը պիտի ժողովրդին շանտաժ անի, պիտի վախեցնի պատերազմով, ուրիշ ի՞նչ ասի, ո՞ր թեմայի շուրջ ինքը կարող է նստել և լուրջ խոսել։ Մեծ վտանգը ինքն է, ինքը որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու։
Պարադոքսալը այստեղ նա է, որ ինքը փորձում է այդ պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին: Ես այդ միտքը կրկնեմ, գոնե մեկ, միջին ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա, փորձ նույնիսկ չի եղել որևէ բան որևէ տեղ անելու»,- ասել է Քոչարյանը։




















