top of page

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն. կամուկացի մեջ են

  • 5 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ աշխատակազմից նախընտրական ցուցակի թեկնածուներին ասվել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ ներկայացնեն պատգամավորության թեկնածության համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որպեսզի փաթեթները սկսեն կազմել՝ ԿԸՀ դիմելու համար։

Մեզ ասացին, որ 100-րդ հորիզոնականից ներքեւ գտնվողներից շատերը կամուկացի մեջ են՝ դիմե՞լ, թե՞ չդիմել։

Բանն այն է, որ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն, որ կարող են հունիսյան ընտրություններին մեծամասնություն ստանալ եւ հավակնել պատգամավորական մանդատի, ուստի մտածում են՝ արժե՞ ընդգրկվել ցուցակում։

Ընդ որում, խոսքը գործող որոշ պատգամավորների մասին է, որոնց մտերիմները համոզում են՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար թղթերն ու դիմումը ներկայացնել, որ Փաշինյանը հիմա էլ իրենց նկատմամբ հետապնդումներ չսկսի։

 
 
bottom of page