Ես պատրաստ եմ ունեցվածք էլ կորցնել, բայց այն իմ հայրենիքի և ժողովրդի հետ չեմ փոխի . Գագիկ Ծառուկյանը
- 2 minutes ago
- 1 min read

«Բոլորն արդեն հոգնել են ամեն ինչից, ասում են «խլելու ենք», «վերցնելու ենք», «ժողովուրդ ջան, էդ ձերն է՝ ու վերջ»։ Այ ժողովրդի ցավաը տանեմ, էս 8 տարի ինչն է ձերը եղել, ինչ է ձեզ հասել, բացի պարտքեր ավենալանուց, բացի վիճակը ծանրանալուց և հարկեր թուրքեր ավելանալուց»,-Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը
Անդրադառնալով իր տունը խլելուն և ծերանոց սարքելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ծերանոց սարքով էիք, էդքան բյուջե ունիք մի 100 մլն հատկացնեիք 8 հատ ծերանոց սարքեիք։ Ընդամենը ուզում են ժողովրդի աչթում դիվիդենտ շահեն...
Ես պատրաստ եմ ունեցվածք էլ կորցնել, բայց այն իմ հայրենիքի և ժողովրդի հետ չեմ փոխի։ Ասել եմ, մինչև վերջ էլ գնալու եմ»։
Ծառուկյանը հայտարարեց, որ ժողովւրդն արդեն չի ուզում հայհոյանք լսել, սպառնանքի ենթարկվել և հիշնելով Փաշինյանի հայտարարությունները 3 մլն վարչապետի մասին հայտարարությունները՝ նա ընդգծեց, որ այսօր իշխանությունները ձրբակալում, աշխատանքից անօրինական հեռացնում է այդ քաղաքացիներին։
Նա ասաց, որ Ադրբեջանի հետ երաշխավորված խաղաղություն չկա, Նիկոլ Փաշինյանը չի կարող ցույց տալ ստորագրված թուղթ։
Տեսանյութին կից ասվում է.«Լոռեցիներին բնորոշ ջերմ ու հյուրընկալ ընդունելությամբ հանդիպումներ ունեցանք Սպիտակ, Ստեփանավան, Օձուն և Ալավերդի համայնքներում։
Անկեղծ զրույցների ընթացքում խոսեցինք մարդկանց հուզող խնդիրների, նրանց սպասումների և մեր երկրի վաղվա օրվա մասին։
Հայաստանի հյուսիսային դարպասում ևս ապրում է հույսը՝ ունենալու անվտանգ, արդար և բարեկեցիկ երկիր։
Մեր ժողովրդի ուժը միասնության մեջ է, և հենց այդ ուժով են ծնվում դրական փոփոխությունները։
Սպասե՛ք լավ փոփոխությունների»։




















